Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գուղական համայնքներում դպրոցներ փակվելու և նոր դպրոցներ կառուցելու հարցին․

«Մի քանի դեպքեր եղել են, երբ ինձ մոտեցել ասել են՝ մեր գյուղի դպրոցը մի փակեք։ Մենք ասում ենք՝ ձեր գյուղի դպրոցը չենք փակում, մենք ձեր գյուղի համար նոր դպրոց ենք կառուցում, որովհետև այդ կրթահամալիրները, ենթադրենք, 5 գյուղի աշակերտների համար են, ընդ որում մեր պայմանավորվածությունն այն է, որ ճանապարհները նորոգելու ենք, միկրոավտոբուսներ կամ ավտոբուսներ ենք ձեռք բերելու, որ գան երեխեքին առավոտը տանեն։ Ասենք օրինակ՝ Երևանում բազմաթիվ աշակերտներ կան, որ իրենց տնից դպրոցը 20 կմ հեռու է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ոչ մի դպրոց չի փակվում, այլ մի քանի գյուղերի համար նոր դպրոցներ են կառուցվում և որ դպրոցը տնից կարող է հեռու գտնվել։

430