Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամբողջությամբ մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երկու բողոքները, որոնցում նա երկրի ներկայիս իշխանություններին մեղադրում էր քաղաքական դրդապատճառներով հետապնդումների մեջ։ Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։

Հրապարակված դատավճռի համաձայն՝ Սաակաշվիլին պնդել է, որ 2018 թվականի հունվարի 5-ին և հունիսի 28-ին իր դեմ կայացված դատավճիռները «հիմնված են չստուգված լուրերի և այլ ոչ հավաստի ապացույցների վրա»։ Միաժամանակ նա կարծում է, որ իր գործը լսած դատավորը չի համապատասխանել անկախության և անաչառության չափանիշներին։

«Դիմումատուն նաև բողոքել է, որ իշխանությունների հետին նպատակն է օգտագործել իր դեմ քրեական օրենքը՝ իրեն քաղաքական հետապնդման ենթարկելու նպատակով՝ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը՝ 6-րդ և 7-րդ հոդվածների հետ միասին», - նշված է գործի նյութերում: Հոդված 18-ը կարգավորում է «իրավունքների սահմանափակումների սահմանները», 6-րդ և 7-րդ հոդվածները համապատասխանաբար պաշտպանում են «արդար դատաքննության իրավունքը» և «պատիժը բացառապես օրենքին համապատասխան»:

«Դատարանը ՄԻԵԴ 18-րդ հոդվածով միաձայն անընդունելի է ճանաչել հայցվորի և՛  6232/20, և՛ 22394/20 գանգատները»,- ասվում է վճռում։ Նմանապես մերժվել են 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

1175