Հարցմանը մասնակցած քաղաքացիների 91 տոկոսը դրական է պատասխանել Araratnews լրատվականի՝ եկեղեցու հարկմանը նվիրված հարցումին։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի, ինչը տարաբնույթ արձագանքի էր արժանացել։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է իրենք հարկ չվճարեն։ Օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք ու հասկանանք, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, ավելի օրենքից բարձր, քան հասարակ գործարարը, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում, իմ համար մեր մեծ հարկատուները ամենակարևոր մարդիկ են, իրենք ֆինանսավորում են ՀՀ անվտանգությունը»,- նշել էր ԱԺ նախագահը։

Araratnews լրատվականը այս առիթով առցանց հարթակում հարցում էր անցկացրել, ըստ որի այն հավանել էր 1000 հոգի։ Հարցման 12 000 մասնակիցների 91 տոկոսը համարել էր, որ՝ ոչ ոքից լավը չեն, թող հարկվեն։ Միայն 9 տոկոսն էր համաձայնել, որ սրբերին հարկել չի կարելի։

Հիշեցնենք, որ  Araratnews.am-ը յութուբյան իր ալիքում պարբերաբար հարցումներ է կազմակերպում։

462