Թատերագիր Վահրամ Սահակյանը տեսաուղերձ է տարածել՝ հայտարարելով, թե քանի որ հայ է, իսկ բոլոր հայերը մայիսի 26-ին լինելու են հրապարակում, ուրեմն ինքը նույնպես պետք է լինի հրապարակում, այլապես Հայաստանը չի լինի:

Ըստ էության՝ Սահակյանը գնում է հրապարակ՝ «հայրենիքը փրկելու»:

Ուշագրավ է, սակայն, որ նրա խոսքից տպավորություն է ստեղծվում, որ կարծում է՝ ով հրապարակ չի գնում, չի կիսում իրենց տեսակետները, հայ չէ:

Ավելի վաղ նմանատիպ մի հայտարարություն էր արել Վազգեն Գալստանյանի աջակից Անաիս Սարդարյանը: Իր ելույթի ժամանակ դիմելով հրապարակում հավաքվածներին՝ նա ասել էր. «Ով հայ չէ, թող գնա այս երկրից, համաձա՞յն եք, գնան, մենք մնանք հայերով»։

Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը հայտարարել է մայիսի 26-ին հանրահավաք անցկացնելու մասին՝ օրը խորհրդանշական համարելով՝ կապված Ավարայրի ճակատամարտի խորհրդի հետ:

713