SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 53 խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ երեխան ՌԴ քաղաքացի 8-ամյա Յ․ Վ․-ն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

429