Շրի Լանկայում Ֆրանսիայի դեսպանին մահացած են գտել
Շրի Լանկայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Պակտեն մահացած է հայտնաբերվել։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի դեսպանատան կայքում։ Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, դեսպանը մահացել է սրտի կանգից և նրան գտել են իր նստավայրում։
«Շրի Լանկայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Պակտեն մահացել է այսօր իր պաշտոնական նստավայրում սրտի կանգից»,- գրում է թերթը:
Տեղի ոստիկանությունը հետաքննում է դեսպանի մահը։ Նախատեսվում է դիահերձում։ Դիվանագետը 53 տարեկան էր։ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել դիվանագետի մահվան կապակցությամբ։
27 Մայիս, 2024 14:59
400
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցեր
06 Հոկտեմբեր, 2026 18:35
Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր
06 Հոկտեմբեր, 2026 14:56
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր
18 Սեպտեմբեր, 2026 19:42
Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանը
27 Հոկտեմբեր, 2026 09:55
Քննարկվել են Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
26 Հոկտեմբեր, 2026 10:47
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22 Հոկտեմբեր, 2026 23:44