ԱՄՆ Կոնգրեսը խոստացել է Թայվանին նոր զինատեսակներ փոխանցել՝ «ի տարբերություն Ուկրաինայի»
Միացյալ Նահանգները Թայվանին նոր զենք կմատակարարի, այլ ոչ թե հին, ինչպես Ուկրաինային, ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը կղզի կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է թայվանական «Ֆորմոզա» հեռուստաալիքը YouTube-ում։
«Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ պատերազմը հիմնականում ցամաքային է, այստեղ (Թայվանի դեպքում) հիմնականում ռազմածովային մարտեր են, ի տարբերություն Ուկրաինայի, կստանան ոչ թե հին, այլ նոր սպառազինության համակարգեր»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ կղզուն զենք կմատակարարվի նոր պաշարներից։ Միաժամանակ որոշ փոխանցված համակարգեր կունենան ամերիկյան նորագույն տեխնոլոգիաներ։
27 Մայիս, 2024 16:20
374
Չինաստանի հետ Թայվանի միավորումը «պատմականորեն անխուսափելի է»․ Սի Ծինփին
10 Ապրիլ, 2026 22:10
Թայվանի հարցը չպետք է կապվի Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետ․ Չինաստանի ԱԳՆ
03 Մարտ, 2026 12:52
Թայվանում պաշտոնյան փսխել է ուղիղ եթերում, կեղտոտելով երկրի նախագահի հագուստը
20 Փետրվար, 2026 13:25