Հայ շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը
Հունիսի 2-13-ը Հնդկաստանի Գանդինագար քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայաստանից մասնակցում են Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Մարիամ Մկրտչյանը և Միլենա Գասպարյանը:

Առաջնության առաջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 2-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 13:30-ին:

02 Հունիս, 2024 16:22
1386
Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում
16 Օգոստոս, 2026 20:54
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում
15 Օգոստոս, 2026 11:06
7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
14 Օգոստոս, 2026 09:54