Արևելյան Աֆրիկայում գտնվող Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը Լիլոնեգվեից օդ բարձրանալուց հետո անհետացել է ռադարներից։ Այս մասին հաղորդում է BBC հեռարձակող կորպորացիան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի հայտարարությանը։

Նշվում է, որ Մալավիի ինքնաթիռում ևս ինը մարդ կա:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել մայրաքաղաքի օդանավակայանից 09:17-ին և պետք է վայրէջք կատարեր երկրի հյուսիսում գտնվող Մզուզու օդանավակայանում ժամը 10:02-ին, բայց անհետացել է ռադարներից։ Դիսպետչերներին չի հաջողվել կապ հաստատել օդանավի անձնակազմի հետ։

Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

571