Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուների հատուցման գումարը 2024 թվականի հունվարի 1-ից բարձրացել է 26 տոկոսով։

Այս մասին հունիսի 12-ին Արմենպրես մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսին հայտնեց  Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն՝ անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում հիմնադրամը հնարավորություն է ստացել ֆինանսական հատուցումներից զատ իրականացնել նաև սոցիալական ծրագրեր։  

«Հատկապես, ցանկանում եմ նշել, որ այս տարվա սկզբի  հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համագործակցելով կառավարության մեր գործընկերների հետ, մենք վերանայել և ինդեքսավորել ենք շահառուների հատուցման գումարը՝ բարձրացնելով այն 26 տոկոսով 2024թ․ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում հիմնադրամի տարեկան պարտավորությունները կաճեն մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով»,- նշեց Սեյլանյանը։

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ հոգաբարձուների խորհուրդը մեկ այլ որոշում է կայացրել, որը կբարելավի հիմնադրամի շահառուների՝ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների սոցիալական վիճակը:

501