Բաքուն Կիևին պատերազմից ի վեր 40 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել
Մինչ օրս Ադրբեջանը 40 մլն դոլարի օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի վերակառուցման հարցով միջազգային համաժողովում ելույթ ունենալով շեշտել է՝ Բաքվի հատկացրած գումարներն ուղղվել են բացառապես հումանիտար կարիքներին։
Բայրամովը նաև վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն Ադրբեջանի աջակցությունը։ Միաժամանակ նշվել է, որ մեր երկրում իրականացվում է ուկրաինական հակամարտությունից տուժած երեխաների բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնման ծրագիր։
Նշվել է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայում ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին, մասնավորապես, Իրպենում արդեն ավարտվել է դպրոցի շենքի վերակառուցումը։
12 Հունիս, 2024 19:54
260
Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում
27 Հուլիս, 2026 18:12
Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը
26 Հուլիս, 2026 12:18
Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
25 Հուլիս, 2026 22:49