Այսօր ցուցարաներին բախման տարած սադրիչ, սուտասան Բագրատ Գալստանյանը Araratnews-ի տեղեկություններով՝ ի տարբերություն իր «հոտի»՝ այս օրերին Բաղրամյան 30 շենքի 6-րդ բնակարանում է գիշերում, որի օրական վարձավճարը կազմում է 50.000 ՀՀ դրամ։

Ու ստացվում է՝ եթե ցուցարարներին 2000-5000 դրամ են տալիս այդ ծանր աշխատանքի համար, ապա Բագրատի դեպքում շատ ավելի շատ փաստորեն միայն քնելու համար, իսկ թե իր մասուցած քաղաքական ծառայությունների համար որքան է ստանում՝ շատ դժվար կլինի հաշվել։

Մեր տեղեկությամբ՝ Գալստանյանը հրահանգներ է ստանում հենց այդ տանը, որտեղ պարբերաբար լինում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները, օրինակ ՝ Գառնիկ Դանիելյանը, Իշխան Սաղաթելյանը եւ այլոք։

Ի դեպ, Գալստանյանը չի կարող հերքել այս տեղեկությունը, նա օրինակ այսօր առավոտյան տեսանյութով պատմում էր, որ «մարդիկ ամբողջ գիշեր այդտեղ են եղել», հետո հարցուփորձ անում թե ինչպես են գիշերել մյուսները։

1547