

Երեկ ամբողջ օրը և այսօր մենք ականատես ենք լինում հոգևորականի արյունարբու խրախճանքին, որը միտված է ՀՀ քաղաքացիների արյունը հեղելուն և ցավոք սրտի այդ արյունարբու խրախճանքին դամ պահողները, որ երեկ գտնվում էին ԱԺ-ում, արեցին ամեն ինչ, որ իրավիճակը հունից դուրս գա և տեղի ունենա անդառնալին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Ոստիկանության խոհեմ գործունեության արդյունքում մենք չունեցանք այն իրավիճակը, ինչին որ ձգտում էին տեռորիստ հոգևորականի առաջնորդված, արյունարբու խրախճանքի մասնակիցները և խոր հիասթափությունը, որ պարուրել էր նրանց, ստիպեց խոսել մի իրադարձության մասին, որ ՀՀ-ի ամենավատ էջերից մեկն էր»,- ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ խոսելով մարտի 1-ի դեպքերից՝ փորձում են հավասարության նշան դնել այսօրվա և այն ժամանակվա իշխանությունների միջև: