ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունման մասին որոշման նախագիծը, որին կողմ քվեարկեց 66 պատգամավոր:
Քվեարկության դրվեց նաև Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը ևս անցավ 66 կողմ ձայնով:
«Օրակարգը սպառվեց, նիստը նույնպես, նստաշրջանն էլ ավարտվեց»,-հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: