Գազայի մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը դրական է.

Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի կատարի ձեռք բերված պայմանավորվածություններն ու որոշումները եւ ապահովի հրադադարը։

238