Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում թուրք առաջնորդը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ։
«Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ»,- հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։
Էրդողանը ընդգծել է Սև ծովում անվտանգ նավարկություն ապահովելու ջանքերի կարևորությունը։
«Նախագահ Էրդողանը ընդգծել է Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։