ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․

6 տարի է՝ փողոցներից տուն չեն գնում՝ կրկնելով, թե «Նիկոլը թույլ է, Նիկոլը պարտվել է, Նիկոլը չի կարող․․․»։

 6 տարի է՝ ինչ արտաքին ուժերի օգնությամբ փորձում են հեղաշրջում անել։

 6 տարի է՝ հնարավոր բոլոր ռեսուրսներով փորձում են իշխանություն զավթել։ Իրենց կեղտոտ նպատակների համար անգամ Զինված ուժերն ու եկեղեցին խառնեցին։

 6 տարի է՝ վարչապետի հասցեին մեղադրանքների տեղատարափը չի դադարում։ Մեղադրեցին անգամ Ադրբեջանի սկսած պատերազմի, դժբախտ պատահարի ու բնական աղետի համար։

 6 տարի է՝ Ադրբեջանի հետ պասերով փորձում են թուլացնել պետության հիմքերը, միայն թե իշխանություն զավթեն։

 6 տարի է՝ ասում են «թիմ չունի, վախկոտ են, ուսապարկ են ․․․»

 Ստերի տեղատարափ, կաշառված լրատվամիջոցներ, մեդիագրոհներ, միլիարդավոր դոլարներ, արտաքին անհամեմատ մեծ աջակցություն, քրեաօլիգարխիկ, գործարար ու հանցավոր կապեր․․․ բայց 6 տարի է փողոցներում մաշվում են, նպատակին չեն հասնում։

Հիմա ո՞վ է թույլը, վախկոտն ու պարտվածը։

358