Բասկետբոլի անվճար մարզումներ՝ Նորք-Մարաշի մարզադպրոցում

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում առկա մարզաձևերին ավելացել է ևս մեկը՝ բասկետբոլը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երեխաներն արդեն իսկ շաբաթը երեք անգամ կարող են հաճախել նաև բասկետբոլի մարզումների: ԼՂ հավաքականի մարզուհին այժմ այստեղ՝ Երևանում կսովորեցնի նրանց մարզվել այս մարզաձևով:
Պարապմունքներն անվճար են, որի նպատակն ավելի շատ երեխաների մարզադպրոց հաճախելու հնարավորություն տալն է:
Առաջիկայում մանկապատանեկան համալիր մարզադպրոցում կավելանան սեղանի թենիսը և հանդբոլը:
14 Հունիս, 2024 18:13
792
Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
23 Հունիս, 2025 16:45
2024 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվել է պուրակ և հիմնանորոգվել բակային տարածք. տեսանյութ
24 Դեկտեմբեր, 2024 22:29
Մարաշում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ
13 Նոյեմբեր, 2024 18:25