ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով:

Գումարը կուղղվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման նպատակին:

Ըստ հիմնավորման՝ Կիրանց գյուղում գտնվող նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին խորհրդային տարիներին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ, այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։

Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

245