Կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը. Ավինյան
Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է, որի ներկայությունը պիտի ուղեկցի բոլոր սերունդներին, հատկապես՝ մանուկներին ու պատանիներին: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։
«Հենց այս գիտակցումով կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը, որը, վստահաբար, տարածվելու է աշխարհի բոլոր անկյուններում, այն հաստատություններում, որտեղ ապրում և թևածում է հայկական միտքն ու խոսքը, երգն ու երաժշտությունը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը, որի ընթացքում 250 հոգանոց մանկական երգչախումբը կատարեց «Կոմիտասական» կոթողային խմբերգաշարը»,- նշված է գրառման մեջ:




15 Հունիս, 2024 21:53
720
Ամառային լավ հանգստի համար պարտադիր չէ հեռու գնալ. Ավինյան
08 Օգոստոս, 2026 17:24
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
22 Հուլիս, 2026 22:34
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ․ Ավինյան
22 Հուլիս, 2026 12:27