Կայացավ բռնցքամարտի երևանյան մրցաշարի եզրափակիչը
«Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարերի շրջանակում անցկացվեց բռնցքամարտի բաց առաջնություն, որին մասնակցում էին 150 մարզիկներ՝ 8 երկրից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մրցումները կազմակերպվել էին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցաշարին ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ նման մրցաշարերը լինելու են շարունակական, և առաջիկա տարիներին կմեծանա նաև միջոցառումների աշխարհագրությունը՝ բերելով համայնքի մարզական կյանքին մեծ աշխուժություն և մրցակցության նոր մակարդակ:
16 Հունիս, 2024 03:03
1754
Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16 Օգոստոս, 2026 12:49
Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
15 Օգոստոս, 2026 21:16
Մահացել է բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոնը
15 Օգոստոս, 2026 19:40