Մայրաքաղաքի կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր.Կամո Արեյան
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ մայրաքաղաքի կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր, ինչպես նաև հաշվարկված չէ կրողունակությունը:
«Նախագծային տվյալներում դրանք առկա են, բայց քանի որ փոխվել է քաղաքի երթևեկի ինտենսիվությունը, պետք է ուսումնասիրենք սեյսմիկ վիճակը, հաշվի առնենք նախագծային կրողունակությունը՝ արդյոք որքան կդիմանա այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը»,- ասել է նա՝ շեշտելով, որ սա շատ կարևոր խնդիր է։
17 Հունիս, 2024 15:03
1113