Մենք անցած տարի 67 տոկոսով ավելի շատ ոչ ներգաղթային վիզա ենք թողարկել Հայաստանում: Այս մասին այսօր ասաց ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանը Հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ:

«Մեր առևտրային հարաբերությունները 2020-2023 թվականներին եռապատիկ աճել են, 96 միլիոնից դարձել է 330 միլիոն»,- ասաց նա և կարևորեց գործընկերությունը խորացնելը:

«Մենք կարող ենք  զարգացնել մեր տնտեսական կապերը շատ ավելին, քան այժմ է: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի խաղաղ, ժողովրդավար ապագային,  և մենք ներդրում ենք կատարում այդ ուղղությամբ և մեր աջակցության ծրագրերը վերջին մի քանի տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել են»,- ասաց նա:

363