ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ելույթով հանդես եկան Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովում․ մի միջոցառում, որը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի ու համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն և Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը։
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքը և ԱՄՆ Մոնտանա նահանգի Հելենա քաղաքը` ձգտելով նպաստել երկու կողմերի միջև բարեկամական համագործակցությանն ու փոխանակումների շարունակական ամրապնդմանը, ստորագրեցին Մտադրությունների մասին հուշագիր։
Այս մասին տեղեկանում ենք Ստեփանավանի համայնքապետարանից: