Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինաշխատանքների ընթացքը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շինարարական կազմակերպության՝ իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ՀՁ-ի և տեխնիկական հսկողությունն իրականացնող խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերության ղեկավար կազմի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ներկա պահին շինհրապարակում աշխատանքների առաջընթացը։ Շեշտվել է շինարարության տեմպերն ավելացնելու անհրաժեշտությունը‚ արծարծվել են աշխատանքային այլ հարցեր։
18 Հունիս, 2024 14:07
453
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում թունելներ են կառուցվում. տեսանյութ
10 Նոյեմբեր, 2025 10:11
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում կառուցվում են բազմաթիվ կամուրջներ, անասնանցումներ և արհեստական այլ կառուցվածքներ
27 Հոկտեմբեր, 2025 10:11
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում օրական 245 տեխնիկա և 600 շինարար են աշխատում. ՏԿԵ նախարար
01 Օգոստոս, 2025 18:36