ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100 մլն դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսը առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագծում (FY25 SFOPS):
Նրանք առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում:
«Այս ֆինանսավորումը կաջակցի ներկայումս Հայաստանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տուժածներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով»,- նշված է Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջում։
19 Հունիս, 2024 15:53
1017
Իրանը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ միայն հուշագրի բոլոր կետերի կատարումից հետո
30 Հունիս, 2026 16:24
Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Դոհայում ԱՄՆ-Իրան ուղղակի հանդիպումներ չեն նախատեսվում
30 Հունիս, 2026 14:31
Իրանը հայտարարել է՝ առաջիկա օրերին որևէ մակարդակով բանակցություններ չի վարելու ԱՄՆ-ի հետ
30 Հունիս, 2026 11:34