Սոչիում հայտնաբերել են բաց ծովում անհետացած աղջկա մարմինը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ենթադրաբար, հենց նա է անհետացել Սոչիում հունիսի 16-ին։ Մարմինը ճանաչելուց հետո կհաստատվի նրա ինքնությունը»,- հայտնել է գերատեսչությունն՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Աղջիկը հանգստավայր էր եկել ընկերների հետ։ Նրանցից մեկի հետ գնացել է Ռիվիերա լողափ, որտեղ էլ ալիքը նրան քշել-տարել է։ Այս տեսանյութը տարածվել էր սոցիալական ցանցերում։

650