Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 120 հատ խեցգետնորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 120 հատ խեցգետնորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց:
Հայտնաբերված խեցգետնորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,-նշված է հաղորդագրության մեջ:
21 Հունիս, 2024 15:58
906
Նորաշենի արգելոցի ջրային տարածքներից և Սևան համայնքին հարող լճի ափամերձ հատվածից դուրս է բերվել 101 խեցգետնորսիչ
17 Հունիս, 2024 21:33
Նորաշենի արգելոցն ու ծաղկած Սևանա լիճը (լուսանկարներ)
02 Օգոստոս, 2023 23:54
Վթար՝ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ
01 Հուլիս, 2023 16:10
Ինչ գրաֆիկով կաշխատեն արգելոցները և արգելոց-թանգարանները սեպտեմբերի 21-ին․ ժամանակացույց
19 Սեպտեմբեր, 2026 14:56
Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
31 Օգոստոս, 2026 20:05
«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներ
19 Օգոստոս, 2026 21:18