Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից, ընդհանուր առմամբ, 60 CAESAR հաուբիցներ են գնում․ Լըքորնյու
Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից, ընդհանուր առմամբ, 60 CAESAR ինքնագնաց հրետնային սարքավորումներ են գնում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն։
«Դրանք ի լրումն են մեր տարբեր գործընկերների կողմից արդեն պատվիրված 336-ին:
Այս հաջողությունը թույլ է տալիս մեր արդյունաբերողներին շարունակել բարձրացնել արտադրության տեմպերը»,- գրել է Լըքորնյուն։
Ավելի վաղ, ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուսոնը հայտարարել է, որ Հայաստանը Ֆրանսիայից 36 CAESAR հաուբից է գնել, իսկ ERR հեռարձակող ընկերությունը հայտնել է, որ Էստոնիան պայմանագրեր է ստորագրել Ֆրանսիայից 12 Caesar ինքնագնաց հրետանային համակարգ գնելու համար։
21 Հունիս, 2024 16:56
529