Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի սկզբանե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ոչ միայն համաժողովրդական, նույնիսկ համահակափաշինյանական չէր եւ փաստացի չի կայացել, որովհետեւ, ինչպես անգամ նրա համակիրներից շատերն են խոստովանում՝ ,,քաղաքական բաղադրիչը թույլ է,,: Այս իրավիճակում ասել, թե ,,շարժումը չի մարել,,՝ նշանակում է կամ քաղաքական բաղադրիչի ուժեղացմամբ հանրային հետաքրքրություն արթնացնելու, կամ ավելի ռադիկալ քայլի, քան հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի գրոհումն էր, ծրագիր ունենալ: Դատելով ոչ իշխանական թեւի մի քանի գործիչների խոստովանությունից, Բագրատ Գալստանյանն իրենց մերժել է: Այսինքն, շարժման գաղափարախոսական խոսույթը մնում է նույնը: Հանրությունն այդ ,,ըսի-ըսավ,,-ով ոգեւորված չէ: Մնում է երկրորդ տարբերա՞կը:

1308