Հայաստանում շուտով կգործարկվի ամերիկյան Gulf ապրանքանիշի գազալցակայանների նոր ցանց Երևանում և դրանից դուրս հայտնվել են Gulf գազալցակայանի տարբերանշանով և «Բացումը շուտով» գրությամբ ցուցանակներ։ Gulf Oil-ը միջազգային նավթային ընկերություն է, որը հիմնադրվել է 1901 թվականին ԱՄՆ-ում։ Այն 20-րդ դարի կեսերին աշխարհի խոշորագույն նավթային մենաշնորհներից մեկն էր և մտնում էր «յոթ քույրերի» մեջ (աշխարհի յոթ խոշորագույն նավթային ընկերությունները): 1984 թվականին Gulf Oil-ը ձեռք է բերեց Chevron-ը, որին էլ ներկայումս պատկանում է ապրանքանիշը։ Gulf գազալցակայանների ցանցը ներառում է ավելի քան 2500 բենզալցակայան ԱՄՆ-ում և ավելի քան 1000 գազալցակայան աշխարհի այլ երկրներում: Հիշեցնենք, որ մեկ այլ նավթային հսկա՝ բրիտանա-հոլանդական Shell-ը, հայաստանյան շուկա մուտք գործեց անցյալ ամառ։ Առաջիկայում Shell-ի գազալցակայանների ցանցը կընդլայնվի։ t.me/economyofarmenia

2526