Դավիդե Մասսիլիան ղեկավարեց Պուչչինիի «Բոհեմ»- ը Հայաստանում:

 

Առաջի՞ն անգամ  եք ստանձնում ներկայացման նվագախմբի ղեկավարի դերը Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։   

 Այս թատրոնում առաջին անգամ եմ հանդես գալու որպես նվագախմբի ղեկավար և հունիսի 14-ին ու 15-ին ներկայացնելու ենք Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ Օրլին Անաստասովի բեմադրությամբ։ Որպես իտալացի, ինձ մեծ բավականություն է պատճառում ներկայացնել իտալական օպերան Հայաստանում, այդ իսկ պատճառով սիրով ընդունել եմ թատրոնի տնօրեն և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հրավերը:

 Ինչո՞վ են տպավորել Ձեզ հայերը։ 

  Մինչև այստեղ գալը իմացել եմ հայերի, ինչպիսիք են Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Գրիգոր Նարեկացին, որոնք կարևորություն ունեն նաև Իտալիայի հոգևոր կյանքում: Մեծ անուններ, որոնք կապված են երաժշտական աշխարհի հետ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը, Գեղամ Գրիգորյանը, որոնք իրենց ստեղծագործական գործունեությամբ բարձր են պահել հայ ազգի դրոշը համաշխարհային հարթակներում: Երևան առաջին անգամ այցելել եմ մաեստրո Դոնատո Ռենցետտիի հետ, որի ասիստենտ լինելը տարիներ շարունակ մեծ պատիվ է ինձ համար: Մարտ ամսին նրա ղեկավարությամբ բեմադրվեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերան, որի շնորհիվ նկատեցի, թե ինչքան ուժեղ է կապը հայ և իտալացի ժողովուրդների միջև՝ բարությունը, հյուրասիրությունը և ոչ պակաս համեղ հայկական խոհանոցը, որն ինձ հիշեցնում է այն երկիրը, որտեղ ես ծնվել եմ: 

 

  Ո՞ր կոմպոզիտորն է Ձեզ ներշնչել սիրել երաժշտությունը։  

 Մանուկ հասակից մեծ պատիվ եմ ունեցել ուղղակիորեն առնչվելու օպերային թատրոնի աշխարհի հետ։ Հիշում եմ, երբ 7 տարեկան էի, ամբողջ օրն անցկացնում էի իմ դաշնամուրի ուսուցչի հետ, որն աշխատում էր Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի մեներգիչների հետ։ Նա ինձ իր հետ տանում էր թատրոն՝ լսելու Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի փորձերը: Այդ բեկումնային պահից հասկացա, թե ինչով կուզենայի զբաղվել իմ կյանքում։ Ինչպես Պուչինիով եմ հիանում, այնպես էլ բելկանտոյի ներկայացուցիչներին եմ գնահատում, ինչպիսիք են Բելլինին և Դոնիցետտին, սակայն ամենից առավելն ինձ համար Ջուզեպպե Վերդին է:

 

   Ի՞նչն եք ավելի շատ արժևորում Ձեր աշխատանքում։ 

  Նվագախմբի ղեկավարի աշխատանքը այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ աշխատում եմ շատերի հետ. նվագախումբ, երգչախումբ, մեներգիչներ, կոնցերտմայստերներ և այլ աշխատակիցներ: Ամենից բարդը՝ կազմակերպել այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր է ստեղծել երաժշտություն ու նաև կրել կատարած աշխատանքի ողջ  պատասխանատվությունը սեփական անձիս վրա, մինչ բեմադրության էներգիան հանդիսատեսին փոխանցելը:

 

Կվերադառնա՞ք Հայաստան՝ նորից ղեկավարելու նվագախումբը։

   Եթե լինի նոր հնարավորություն, ինձ համար մեծ պատիվ կլինի նորից համագործակցել այս հիանալի թատրոնի հետ, քանզի օպերային աշխարհը երբեք վերջ չունի:

 

Davide Massiglia ha diretto  "La Bohem"  di Puccini in Armenia

 

 

1.La prima volta a ricoprire il ruolo di direttore d’orchestra in una produzione all’Armenian National Opera and Ballet Theatre?

 

“Per me è la prima volta in questo teatro come direttore d’orchestra e dirigerò il 14 e il 15 Giugno la nuova produzione della Boheme di G. Puccini con la regia di Orlin Anastassov. Da italiano quale sono mi fa molto piacere portare l’opera italiana qui in Armenia, per questo ho accettato molto volentieri l’invito di Karen Durgaryan (direttore del teatro armeno, che conoscevo come direttore d’orchestra)

 

-Che cosa pensi del popolo armeno?

 

Prima di venire qui la prima volta conoscevo San Gregorio Armeno, Gregorio di Narek (molto importanti anche per la cultura italiana), i grandi nomi legati alla mondo nella musica come Aram Khachaturian, Charles Aznavour, Gegham Grigorian che hanno portato il alto la bandiera del loro paese in tutto il mondo.  Sono stato qui a Yerevan per prima volta con il Maestro Donato Renzetti (del quale sono fiero essere da anni il suo assistente) nello scorso marzo per una produzione di Arsace II di Dikran Tchouhadjian; grazie a questa esperienza ho potuto notare quanto sia forte il legame tra il popolo armeno e quello italiano: la bontà e l’ospitalità, e non per ultima, la cucina di questo paese mi ricorda molto il mondo in qui sono nato.

 

-Quale compositore ti ha fatto amare la musica?

 

Fin da bambino ho avuto l’onore di vivere in prima persona il mondo del teatro, ricordo che quando avevo 7 anni passavo giornate intere con il mio maestro di pianoforte, che collaborava con i cantanti, al Teatro alla Scala di Milano per ascoltare le prove di Madama Butterfly: da quel momento ho capito cosa avrei voluto fare nella mia vita! Come Puccini amo enormemente anche i compositori del bel canto come Bellini e Donizetti, ma sopra ogni altro Verdi.

-Cosa ami di più nel tuo lavoro?

 

 Il lavoro del direttore d’orchestra non è un lavoro facile, si ha a che fare con molte persone tra l’orchestra, il coro, i solisti, i maestri collaboratori ecc. Ciò che più conta è riuscire a creare l’energia, l’atmosfera per fare “la musica”. È una grande responsabilità in quanto il direttore d’orchestra è l’ultima persona che si trova (fisicamente) prima del pubblico durante lo spettacolo.

  -Tornerai a dirigere in Armenia?

 

 Se ci sarà la possibilità sarò onorato di collaborare di nuovo con questo meraviglioso teatro far sì che il mondo dell’opera non finisca mai

 

 

 

 

 

 

 

 

286