ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. Տասմագամբետով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները կօգնեն, եթե Ռուսաստանը օգնություն խնդրի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։
«Այս պահին քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության խնդրանքներ չի ստացել։ Ռուսաստանն ունի սեփական ներուժն ու փորձն այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանը օգնություն խնդրի, դաշնակիցներն անմասն չեն մնա»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղը:
Տասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունը խստորեն դատապարտում է ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական ատելություն սերմանելու ցանկացած փորձ։
24 Հունիս, 2024 21:28
890
ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով
15 Օգոստոս, 2026 12:02
Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «հակամարտություն» գոյություն չունի․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
06 Օգոստոս, 2026 13:11
Նոյեմբերի 11-ին, հավանաբար, կքննարկվի Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի հնարավոր կիրառումը․ Վասիլև
06 Օգոստոս, 2026 13:00