Հունիսի 24-ին, ժամը 07։34-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։ 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ 
 
Պարզվել է, որ հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք (մոտ 80 խմ)․ ավտոճանապարհը փակվել է։ 
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը:

419