Արցախի Ազգային Ժողովի 4 խմբակցություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտել են հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը, այնուհետև նշել են, որ հունիսի 12-ին ՀՀ ԱԺ շենքի մոտ իրականացված «բռնաճնշումները» վկայում են, որ իբր հանուն իշխանության պահպանման Հայաստանի իշխանությունները ոտնահարել են երկրի Սահմանադրությունը։

Այս հայտարարությանը թերևս չարժեր ուշադրություն դարձնել, եթե հեղինակները չլինեին այն 4 ուժերը, որոնք ոտնահարելով սեփական երկրի՝ Արցախի Սահմանադրությունը, 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին Ստեփանակերտում իշխանության բերեցին մի խամաճիկի, որը բառացիորեն մի քանի օրվա ընթացքում Արցախը սկուտեղի վրա նվիրեց Ադրբեջանին։ Միլիոնավոր դոլարների զենքերը, զինամթերքը ռազմական տեխնիկան հանձնեց թշնամուն, իր մարդկանց ուղարկեց Եվլախ ստորացման և սեփական ձեռքով լուծարեց Արցախի Հանրապետությունը։

Այսօր այս կապիտուլյանտները Երևանում նստած խոսում են ինչ-որ ներկայացուցչության մասին։ Հայաստանում կա մեկ իշխանություն և դա ՀՀ իշխանությունն է, իսկ շենքը որտեղ հավաքվում են Արցախից փախածները և օտար ուժերի թելադրանքով դավեր նյութում ՀՀ իշխանությունների դեմ՝  պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և գտնվում է ՀՀ հաշվեկշում։

Շահրամանյան Սամվելի խաղավարները և ֆեյք խմբակցությունները հիշել են Արցախի մասին, Հայաստանի իշխանություններին քննադատում են մարդիկ, որոնք Եվլախում ադրբեջանցիների առաջ բառացիորեն ստորացվեցին, իսկ իրենց ընկերներին ուղարկեցին Բաքվի բանտերը։

Արցախի Ազգային Ժողովի 4 ֆեյք խմբակցությունները լավ կանեն սրանից հետո հայտարարություններ տարածելուց առաջ երկար մտածեն, որովհետև Արցախի կորստի պատմությունը դեռ թարմ է, թարմ է նաև մարդկանց հիշողությունները։ Հայաստանում բոլորը դեռ լավ հիշում են, թե՛ ովքեր հանուն իրենց և այլ երկրի քաղաքական շահերի Արցախը հայաթափեցին ու նվիրեցին Բաքվին։

zarkerak.am

826