Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել բրիտանական բանտից, հաղորդում է The Guardian-ը։
Նա պատրաստվում է գործարք կնքել ամերիկյան արդարադատության հետ, որում նա իրեն մեղավոր կճանաչի ռազմական գաղտնիքները բացահայտելու մեջ և ազատ կարձակվի, ասվում է երեքշաբթի երեկոյան հրապարակված դատական փաստաթղթերում։ Նա արդեն ազատ է արձակվել Լոնդոնի բանտից և լքել Մեծ Բրիտանիան։
Ասանժին տեղափոխող ինքնաթիռը կուղևորվի ԱՄՆ օվկիանոսային Հյուսիսային Մարիանա կղզիների տարածք, որտեղ չորեքշաբթի օրը՝ հունիսի 26-ին, նախատեսված է դատական նիստը։
Սպասվում է, որ Ասանժը կդատապարտվի 62 ամսվա ազատազրկման՝ այդ թվում այն հինգ տարիները, որ նա արդեն անցկացրել է բրիտանական բանտում՝ պայքարելով ԱՄՆ արտահանձնման դեմ, որից հետո նա ազատ կարձակվի և կկարողանա վերադառնալ իր հայրենիք Ավստրալիա։