Ասանժի հիմնադրած WikiLeaks-ը կշարունակի գործել
Ջուլիան Ասանժի հիմնադրած WikiLeaks-ը կշարունակի գործել։ Այս մասին ասել է Ասանժի փաստաբան Բարրի Փոլակը այն բանից հետո, երբ ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանը Սայպան կղզում (Հյուսիսային Մարիանյան կղզիների Համագործակցություն) Ասանժին դատապարտել է ազատազրկման, որը նա արդեն կրել էր։
«Wikileaks-ի աշխատանքը կշարունակվի, և ես չեմ կասկածում, որ պարոն Ասանժը կմնա ազատ խոսքի և թափանցիկության ուժ»,- ասել է նա՝ հավելելով՝ նա ուժեղ ձայն ունի, որը հնարավոր չէ լռեցնել»:
26 Հունիս, 2024 15:25
298