Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավերներից մինչև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի կոնկրետ ասպեկտներ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան՝ Էդգարս Ռինկևիչսն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցման, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցերում:

Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Լատվիայի նախագահն էլ իր հերթին հույս է հայտնել, որ մոտ ապագայում, ի վերջո, կհաջողվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքել, որն էլ կերաշխավորի տարածաշրջանի հարատև խաղաղ զարգացումը:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

272