Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում Երևանի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքներ ճանաչեց հանրության գերակա շահ և համաձայնություն տվեց պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:

Նշենք, որ  այդ տարածքում «Համաշխարհային առևտրի կենտրոն (WorldTradeCenter (WTC) է կառուցվելու:

Որոշմամբ Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է վեցասյա ժամկետում ծրագրի իրականացման նպատակով ընկերության հետ համատեղ մշակել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով նախաձեռնել Սարյան և Պարոնյան փողոցների միջև` մինչև 12 հազար քմ մակերեսով հողամասը պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու գործընթաց:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տարածքը իր մեջ ընդգրկում է նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասեր, և հաշվի առնելով, որ ծրագիրը տարածաշրջանում եզակի է իր տեսակի մեջ և առանց այդ հողատարածքի հնարավոր չէ իրականացնել ծրագիրը, ոուստի անհրաժեշտություն է առաջացել այդ տարածքները ներդրողին տրամադրել ուղղակի վաճառքի ձևով:

Միևնույն ժամանակ, նախագծում սահմանված է, որպետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթակա են օտարման տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:

Երևանում իրականացվելիք կանաչ շինարարությունը և ճարտարապետությունը ուղղված կլինեն նվազեցնելու կամ մեղմելու շենքերի և շինությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ այդ ընթացքում շինությունները պահելով հարմարավետ, առողջության համար անվտանգ և դիմացկուն:

197