Բոլիվացի գեներալ Խուան Խոսե Զունիգան, որը զինվորականներին առաջնորդել է Լա Պասում կառավարության շենքի դիմացի հրապարակ, երկրի դատախազները մեղադրում են ահաբեկչության մեջ։ 

Փաստաթղթում նշվում է, որ «Զունիգան և մյուսները (հեղաշրջման փորձի մասնակիցները) կասկածվում են ահաբեկչական գործողություններ կատարելու, ինչպես նաև հասարակական անվտանգության և պետական ​​ինքնիշխանության դեմ զինված ապստամբության մեջ»։

Առաջադրված մեղադրանքի հիման վրա իրավապահ մարմիններին հանձնարարվել է կալանավորել գեներալին։

Ավելի վաղ Բոլիվիայի հեռուստատեսությունը ցուցադրել էր կադրեր, թե ինչպես է Զունիգան դուրս գալիս Գլխավոր շտաբի շենքից՝ ոստիկանների ուղեկցությամբ, որոնք նրան մեքենա են նստեցնում։

Նշենք, որ  Բոլիվիայում պետական հեղաշրջման փորձ է եղել։ Զունիգան հայտարարել էր, որ զինվորականների նպատակը երկրում ժողովրդավարության վերականգնումն է, ինչպես նաև խոստացել է բանտերից ազատել քաղբանտարկյալներին: 

121