Հայաստանը պատրաստ է ամբողջապես վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ խոսելով նաև տարածաշրջանային գործընթացներից․
«Իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները, ներառյալ՝ ՀՀ հարաբերությունները հարևանների հետ։ Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները», - նշել է Միրզոյանը։
27 Հունիս, 2024 17:07
706
Ժամանակն է վաղուց, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. Միրզոյան
03 Հուլիս, 2024 20:29
ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը կիրազեկվի. ԱԳՆ մամուլի խոսնակ
01 Հուլիս, 2024 20:31
ՀՀ-ն հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը. Կոստանյան
28 Հունիս, 2024 21:28