ՆԱՏՕ-ն մեծացնում է միջուկային սպառազինությունների մրցավազքի և միջուկային հակամարտությունների վտանգը, ինչը կհանդիպի միջազգային հանրության դիմադրությանը, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բրիտանական Telegraph թերթին ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են դաշինքի միջուկային մարտագլխիկները պատրաստության վիճակի բերելու հարցը։ Հրատարակության համաձայն՝ Ստոլտենբերգը բացատրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է աշխարհին ցույց տա իր միջուկային զինանոցը, որպեսզի ուղիղ ազդանշան տա Հյուսիսատլանտյան դաշինքի թշնամիներին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Չինաստանն ակտիվորեն ներդրումներ է կատարում իր միջուկային զինանոցում, որում, ըստ նրա, 2030-ականների սկզբին մարտագլխիկների թիվը կհասնի հազարի։ 

«Մենք պահանջում ենք, որ ՆԱՏՕ-ն դադարեցնի կեղծ տեղեկությունների տարածումը, դադարեցնի միջուկային շանտաժը և սպառնալիքները»,- ասել է Ցիանը:

207