ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում ասել է, որ Կրեմլը բացասական է գնահատում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը Չինաստանի մասին։ 

«Բացասական»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը լքում էր իր պաշտոնը, Yomiuri թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Չինաստանը մարտահրավեր է նետում դաշինքի արժեքներին և շահերին։ 

«Մենք վստահ ենք, որ մեր չինացի ընկերներն իրենք կարող են պատշաճ գնահատական ​​տալ նման հայտարարություններին»,- հավելել է Պեսկովը։

187