Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանանդ գյուղի վարչական տարածքում, գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ն անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ 5-ին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Վիրավորներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից այնուհետև տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդները խնամիներ են։  

164