Նորագյուղի վերակառուցմամբ կփոխակերպվի ոչ միայն ծրագրի տարածքը և կենսամիջավայրը, այլև՝ մայրաքաղաքի ընդհանուր դիմագիծն ու կյանքի հարմարավետությունը. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը՝ նշելով, որ թաղամասի հիմքում դրված է լինելու «20 րոպեի» հայեցակարգը, որը մեծ տարածում ունի քաղաքների զարգացման մեջ։

Ծրագիրը կիրականացվի 2 փուլով։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը։ Նրա խոսքով՝ այստեղ կան մի քանի կարևոր խնդիրներ, որոնք պետք է ուշադրության կենտրոնում լինեն․ «Առաջինը Նորագյուղի բնակիչներն են և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը, երկրորդ խնդիրը ճանապարհի խնդիրն է, որը մեր ծրագրով է նախատեսված:  Ծրագիրը ծավալուն է և ենթադում է մեծ ռեսուրսներ»։

 

159