Եվրո-2024. Անգլիան պարտվեց Սլովակիային առաջին խաղակեսում
Անգլիայի եւ Սլովակիայի հավաքականներն անցկացնում են Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպումը Գելզենկիրխենում։
Առաջին խաղակեսում 1:0 հաշվով հաղթեցին սլովակները։
25-րդ րոպեին աչքի ընկավ Պրահայի «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը։ Գոլային փոխանցումը կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը։
Ընդմիջում է։
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով պարտության էր մատնել Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիային։
Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունզ, Գեհի, Տրիպիեր, Մայնու, Ռայս, Բելինգեմ, Ֆոդեն, Սակա, Քեյն։
Սլովակիա․ Դուբրավկա, Պեկարիկ, Վավրո, Շկրինյար, Հանցկո, Կուցկա, Լոբոտկա, Դուդա, Շրանց, Ստրելեց, Հարասլին։
30 Հունիս, 2024 21:03
375