Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակավոր մասնակցությունը տեղական ժամանակով 17:00-ի դրությամբ կազմել է 59,39 տոկոս: Համապատասխան տվյալները հրապարակել է հանրապետության ՆԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ նախորդ ընտրությունների առաջին փուլում՝ 2022 թվականին, մասնակցությունը նույն ժամանակահատվածում կազմել է 39,42 տոկոս։ Այն ժամանակ լրատվամիջոցները գրում էին ռեկորդային ցածր մասնակցության մասին, սակայն, այժմ, միտում է նկատվում, որ զգալիորեն գերազանցվել են վերջին տասնամյակների ցուցանիշները։

319