Թուրքիայում շարունակվում են սիրիացի փախստականների դեմ ցույցերը։ Մարդիկ Ստամբուլում, Կայսերիում, Ռեյհանլիում, Կոնիայում, Գազիանթեփում, Բուրսայում, Անթալիայում դուրս են եկել փողոցներ և վանկարկել՝ «Չենք ուզում՝ փախստականներ լինեն մեր երկրում»։ 

Անկարգությունները սկսվել են նրանից, որ Կայսերիում սիրիացի փախստականը 5 տարեկան երեխայի է բռնաբարել:

Անկարգությունների մասնակիցներն այրել են սիրիացիներին պատկանող մթերային խանութը, մի խումբ թուրքեր հավաքվել են Սիրիայի հետ սահմանին գտնվող «Օնչուպինար» անցակետի դիմաց, Անթալիայում թուրքերը դուրս են եկել փողոց, ծեծի են ենթարկել սիրիացիներին և ջարդուփշուր արել նրանց օբյեկտները։

Անկարգություններ են նաև բուն Սիրիայում, որտեղ հարձակման է ենթարկվել բանակային համարներով թուրքական մեքենան։ Բաբ-էս-Սալամի մաքսակետում սիրիացիները հանել և պատռել են թուրքական դրոշը։ Առնվազն չորս մարդ է զոհվել և 20-ը վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքական բանակի կողմից վերահսկվող հակաթուրքական ցույցերի հետևանքով։ Կազմակերպության տվյալներով՝ ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը զինված է։

147