ԱՊՀ երկրները կբարելավեն համատեղ ռազմական համակարգերը
ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները չորեքշաբթի օրը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ որոշումներ են կայացրել համատեղ ռազմական համակարգերի կատարելագործման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Որոշումներ են ընդունվել համատեղ ռազմական համակարգերի կատարելագործման համար»,- ասել է Բելոուսովը՝ ամփոփելով ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։
Նրա խոսքով, ստորագրվել են պաշտպանության նախարարների խորհրդի որոշումները մինչև 2030 թվականը ԱՊՀ երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հայեցակարգային մոտեցումների, տեղեկատվական անվտանգության ոլորտում կրթական և գիտական գործունեության Համագործակցության պետությունների հիմնարար կազմակերպության ստեղծման մասին:
03 Հուլիս, 2024 18:59
470
Փաշինյանն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև շփում է ունեցել Պուտինի և Տոկաևի հետ
09 Հոկտեմբեր, 2026 21:30
ԱՊՀ երկրները միաձայն հանդես են գալիս բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին. Պուտին
09 Հոկտեմբեր, 2026 12:45
Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ նախաամանորյա հանդիպման
09 Հոկտեմբեր, 2026 12:15