Բայրամովը Վաշինգտոնում Կոլոմինայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
Ըստ Արբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերության տարբեր ուղղությունները, ներառյալ էներգետիկ անվտանգությունը, կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու զորավարժությունները, ինչպես նաեւ հումանիտար ականազերծումը։
Օրակարգում են եղել նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը։
10 Հուլիս, 2024 16:11
298
Բայրամովն ընդունել է Միջին միջանցքի հարցով ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներին
08 Սեպտեմբեր, 2025 22:00
Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր
23 Օգոստոս, 2025 17:01
Սիբիհան Բայրամովին շնորհավորել է Հայաստանի հետ կարգավորման հարցում առաջընթացի կապակցությամբ
16 Օգոստոս, 2025 16:26